«Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունը

Նորություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի հայտարարեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և հայերը չեն կարող հայտնվել ադրբեջանցիների կառավարման ներքո, քանզի հայերի դեմ ցեղասպան Թուրքիան է ու դրա կրտսեր եղբայրը, որը նախորդ դարի 80–ականների վերջում էթնիկական հողի վրա հանցագործություններ է իրականացրել Բաքվում ու Սումգայիթում։
 
Դատելով ամենից՝ Պուտինը հող է նախապատրաստում ՌԴ հումանիտար առաքելության ու, մասնավորապես, տարածաշրջան ռուս խաղաղապահների մուտքի համար։
 
Ինչ վերաբերում է մեզ, ապա հայկական դիվանագիտությունն իր ամբողջ ջանքերը պետք է ներդնի Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ» կարգախոսով։
 
Իսկ ամենաառաջնային խնդիրը՝ պատերազմը կանգնեցնելն ու նոր զոհերից խուսափելն է (ըստ Պուտինի՝ հայկական կողմն արդեն իսկ ունի ավելի քան 2.000 զոհ)։ Պատերազմից հետո արդեն հնարավոր կլինի նոր քաղաքականություն վարել ներսում ու դրսում։
 
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

«Նա» արդեն հեռացել է․ ինչպես կանգնեցնել կապիտուլյացիանԻրանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստություններըՀայաստանում գործազրկությունը նոյեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել է 2%- ով՝ ԵԱՏՄ-ում 3,6 անգամ աճի ֆոնին35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով ակցիզային հարկ` ԵԱՏՄ-ում ծխախոտի արտադրանքի համարՀայկական կողմն առաջարկել է զրկել ԵԱՏՄ֊ում Թուրքիային տրամադրվող սակագնային արտոնություններիցԽնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին«Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունըԵՏՀ-ը և Պերուն քննարկել են քննարկել են համագործակցության պլաները «Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան». վարչապետ«Պետություն՝ պետության մեջ». ինչպես Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանությունը