ԵՏՀ-ը և Պերուն քննարկել են քննարկել են համագործակցության պլաները

Պաշտոնական

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության հետագա համագործակցության ուղղությունները և ձևաչափը քննարկել են ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը և Ռուսաստանում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսը հոկտեմբերի 14-ին ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում:

Սերգեյ Գլազևը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պահից Պերուի Հանրապետությունը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել ԵՏՀ-ի հետ երկխոսության նկատմամբ: Երկիրն առաջիններից մեկը պաշտոնապես ձեևակերպել է Հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ 2015 թվականին կնքելով հուշագիր:

«Չնայած մեր երկրները բաժանող հեռավորությանը, մենք արդեն անցկացրել ենք աշխատանքային խմբի երկու հանդիպում, ԵԱՏՄ պետությունների գործարար շրջանակների համար Պերուի արտահանման ներուժի շնորհանդեսըՌուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի հարթակում: Առաջարկում եմ կենտրոնացնել մեր ջանքերը երրորդ նիստի օրակարգի ձևավորման վրա և մտածել դրա ձևաչափի մասին՝ հաշվի առնելով համաճարակաբանական բարդ իրավիճակը» նշել է ԵՏՀ-ի նախարարը:

Պերուի դեսպանն անդրադարձավ ԵԱՏՄ-ի և հանրապետության միջև ապրանքաշրջանառության ավելացման հարցերին, եշտելով առանց բացառության Միության բոլոր պետությունների հետ համագործակցության ներուժի բացման կարևորությունը և գործարար համայնքի ներկայացուցիչների ներգրավումը այս աշխատանքներում:

Իր հերթին, Սերգեյ Գլազևը հաստատել է իր պատրաստակամությունը բոլոր տեսակի աջակցություն ցուցաբերել գործարար շրջանակներում ուղղակի շփումների զարգացման ուղղությամբ և Պերուի գործընկերներին առաջարկել է ուղղել գործարար առաքելությունը Միության երկրներ: Բացի այդ, նա Պերուի գործարար համայնքին հրավիրել է մասնակցել Եվրասիական տնտեսական համաժողովին, որը նախատեսված է անցկացնել 2020 թվականի դեկտեմբերին Մինսկում: Զրույցի ընթացքում կողմերը կողմ են արտահայտվել ԵՏՀ-ի և Լատինական Ամերիկայի ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսության զարգացման վերաբերյալ, որի անդամ է Պերուի Հանրապետությունը, մասնավորապես, Անդյան համայնքի, Խաղաղօվկիանոսյան դաշինքի և Լատինական Ամերիկայի ինտեգրացիոն համակարգի հետ:

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում ռազմաբազա բացել ՋավախքումՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ. ՏեսանյութՀՀ ԱԳՆ հայտարարությունը 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբԹուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական կապիտալի ճանապարհը բացելով՝ այս իշխանությունները բացում են դարպասներ՝ ռազմական ճանապարհով «Հայկական հարցը» լուծելու համարԷրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին«Թուրքական յաթաղանի շունչը». ՀՀ-ում Անկարայի կողմից կազմակերպված արտահերթ ընտրություններ կամ Սյունիքը կորցնելու 2 ճանապարհ«Նա» արդեն հեռացել է․ ինչպես կանգնեցնել կապիտուլյացիանԻրանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստություններըՀայաստանում գործազրկությունը նոյեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել է 2%- ով՝ ԵԱՏՄ-ում 3,6 անգամ աճի ֆոնին35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով ակցիզային հարկ` ԵԱՏՄ-ում ծխախոտի արտադրանքի համարՀայկական կողմն առաջարկել է զրկել ԵԱՏՄ֊ում Թուրքիային տրամադրվող սակագնային արտոնություններիցԽնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին«Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունըԵՏՀ-ը և Պերուն քննարկել են քննարկել են համագործակցության պլաները «Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան». վարչապետ«Պետություն՝ պետության մեջ». ինչպես Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանությունը