Բենիամին Մաթևոսյան

Ծնվել է 1991 թ. փետրվարի 6-ին: 2008 թ.-ին ավարտել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 2037 զինվորական զորամասի միջնակարգ դպրոցը: 2008-2012թթ. սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի բակալավրիատում, 2012-2014թթ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում (որն ավարտված է գերազանցությամբ): 2014-2015թթ. եղել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում քաղաքական գիտությունների թեկնածուական աստիճանի հայցորդ: Թեման՝ «Քաղաքական մշակույթը ժամանակակից հայկական պետականության ձևավորման պայմաններում»: 2011- մինչ այժմ՝ «Zham.am» տեղեկատվական և վերլուծական կայքում խմբագրի օգնական, 2017–ի սեպտեմբերից մինչ այսօր՝ «NewsArmenia» միջազգային տեղեկատվական գործակալության վերլուծաբան, 2018-ի փետրվարից՝ Մոսկովյան «Eurasia.Expert» վերլուծական կայքի սյունյակագիր: 2019-ի. փետրվարից՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ: 2020-ի. նոյեմբերից՝ «Eurasia Bridge» վերլուծական կենտրոնի հիմնադիր: Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ աղջիկ և տղա:
Հեղինակի բոլոր գրառումները՝
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում ռազմաբազա բացել Ջավախքում «Թուրքական յաթաղանի շունչը». ՀՀ-ում Անկարայի կողմից կազմակերպված արտահերթ ընտրություններ կամ Սյունիք... «Նա» արդեն հեռացել է․ ինչպես կանգնեցնել կապիտուլյացիան «Պետություն՝ պետության մեջ». ինչպես Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանությունը